Գարո Փայլանը Թուրքիայի մասին. «Սա ոչ թե պետություն է, այլ մաֆիա»
Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն սպառնալիքներին, որոնք ուղղված էին իրենց կուսակցությանը և համանախագահ Փերվին Բուլդանին: Սոյլուի սպառնալիքների մասին հայտնել էր հենց անձամբ Բուլդանը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Փայլանը Twitter-ի միկրոբլոգի իր էջում գրառում է արել.
«Եթե պետության նախարարը իր մաֆիոզ բերանով սպառնում է իր մեծությամբ Թուրքիայի երրորդ կուսակցությանը, ապա կարող ենք ասել, որ սա ոչ թե պետություն է, այլ մաֆիա»:
Հիշեցնենք, որ Սուլեյման Սոյլուն սպառնացել էր թե Թուրքիայի Աղրը բնակավայրում քարը քարի վրա չի թողնի՝ ինչպես դա եղել է Սուրում, Նուսայբինում և Ջիզրեում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողությունների ժամանակ։
Devletin bakanı mafya ağzıyla Türkiye’nin üçüncü büyük partisinin başkanını tehdit ediyorsa, ortada devlet değil bir mafya yapılanması var demektir. https://t.co/gvml4aPxO8
— Garo Paylan (@GaroPaylan) June 27, 2018
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի խորհրդարան է անցել երկու հայ պատգամավոր
- Գարո Փայլան. Հպարտ եմ, որ Դիարբեքիրից եմ առաջադրվելու
- Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից
- Փայլան. ««Հայի վիժվածք» արտահայտությունն անողի օգտին չեմ կարող քվեարկել»
- Գարո Փայլանը կհանդիպի կալանավորված Դեմիրթաշի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին