«Գուլիվեր»-ում երեխաների թունավորումը՝ առանց արձագանքի ու իրավական հետևանքի
Արաբկիր վարչական շրջանում բավականին բարձր վարձավճարով գործող մասնավոր «Գուլիվեր» մանկապարտեզում օրեր առաջ գրանցված մոտ երկու տասնյակ երեխաների թունավորման փաստն անարձագանք է մնացել: Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ հաղորդում չի եղել: Քննչական կոմիտեն էլ նյութեր չի ստացել:
Սա այն դեպքում, երբ լրատվամիջոցներում, այդ թվում Panorama.am-ում թունավորման մասին հրապարակումներ են եղել:
Մինչ այս պահը թունավորման դեպքի, դրա հնարավոր պատճառների մասին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը որևէ տեղեկատվություն չի տարածել: Ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ հունիսի 25-ին մանկապարտեզում ստուգումներ են սկսել, դրանք ընթացքում են, արդյունքների մասին կտեղեկացնեն ստուգումների ավարտից հետո:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Առողջապահության նախարարությունից Panorama.am-ի հարցին ի պատասխան արձագանքեցին. «Կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները հաճախում են «Գուլիվեր» նախադպրոցական ուսումնական հաստատություն: Երեխաների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Նրանց շրջանում նկատվել է լուծ, փսխում, բարձր ջերմություն, թուլություն: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 18 հիվանդ»: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց մոտ ախտորոշվել է դիզենտերիա:
Հարակից հրապարակումներ`
- Աղիքային վարակների աճի հիմքում ջրի գործոնը բացառվում է.դեպքերի ավելացումը բնորոշ է սննդային գործոնին
- «18 հիվա՞նդ». մայրիկները, աղիքային ինֆեկցիան, անվստահելի ջուրն ու առողջապահության նախարարությունը
- Երեխաների շրջանում գրանցված դիզենտերիայի պատճառը, ըստ Առողջապահության նախարարության
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան