Թրամփի դեմ ակցիայի ժամանակ ձերբակալվել է Սյուզան Սարանդոնը
Դերասանուհի Սյուզան Սարանդոնը եղել է 575 կանանց մեջ, ովքեր ձերբակալվել են Վաշինգտոնում ընդդեմ Թրամփի ներգաղթային քաղաքականության նստացույցի ժամանակ։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անեկով The Guardian-ին։
Հարյուրավոր կանայք բողոքի ակցիա էին իրականացնում երկրի արդարադատության նախարարության մոտ։ Ձերբակալման փաստը Սարանդոնը հաստատել է նաև իր Թվիթերում. «Ձերբակալվել եմ։ Ուժեղ եղեք։ Շարունակենք պայքարը»։
Ցուցարարները պահանջում էին ներգաղթային քաղաքականության մեղմացում, այժմ առաջարկվում է անօրինական ներգաղթյալներին բաժանել իրենց երեխաներից և անչափահասներին տեղավորել ԱՄՆ տարածքում հատուկ ճամբարներում։ Պաստառների վրա գրված է եղել՝ «We care»-«Մեզ համար մեկ չէ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում