Մայքլ Ջեքսոնը՝ «պատին»
Լոնդոնի Ազգային պատկերասրահում բացվել է փոփ արքա Մայքլ Ջեքսոնի 60-ամյակին նվիրված ցուցահանդես։ Եվրանյուզի հաղորդմամբ, «Մայքլ Ջեքսոն. պատին» ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 40 կտավ։ Նկարների մեծամասնության հեղինակը Էնդի Ուորհոլն է։
«Ես ենթադրում եմ, որ մենք այժմ կարող ենք սկսել մտածել Մայքլ Ջեքսոնի մասին պատմական տեսանկյունից, մտածել այն մասին, թե ինչի է նա հասել արգելքների հաղթահարման առումով, այն մասին, թե ինչ է նա ներկայացնում և խորհրդանշում տարբեր մարդկանց համար»,- ասել է ցուցահանդեսի համադրող Նիկոլաս Կալլինան։
1970-80-ական թվականներին նրա հետ աշխատել է ամերիկացի նկարիչ և լուսանկարիչ Թոդ Գրեյը. «Նա տարեցտարի այնպես էր փոխվում, որ մենք բոլորս մեր սեփական պատկերացումն ունենք, թե ով է Մայքլը»։
Բրիտանիայի մայրաքաղաքում ցուցահանդեսը շարունակվելու է մինչև այս տարվա հոկտեմբերի 21-ը, այնուհետև աշխատանքները ներկայացվելու են Փարիզում։
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում։
Հարակից հրապարակումներ`
- Բրոդվեյում բեմադրելու են Մայքլ Ջեքսոնի մասին մյուզիքլ-բայոփիք
- Մայքլ Ջեքսոնի Thriller ալբոմի 30 միլիոն օրինակ է ԱՄՆ-ում վաճառվել
- Մայքլ Ջեքսոնի կյանքի վերջին օրերի մասին սերիալ կնկարահանեն
- Twitter-ում կայացել է Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակի պրեմիերան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան