Շվեդիայի դեսպան. Մեր երկրի խորհրդարանը չի ուշացնի Հայաստան-ԵՄ Հհամաձայնագրի վավերացումը
«Հույս ունեմ, որ Շվեդիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, ինչը լրացուցիչ ազդակ կլինի երկկողմ կապերի առավել խորացման համար»: Այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկիի հետ հանդիպմանը:
ԱԺ լրատվության ու հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դեսպանը վստահեցրել է, որ իր երկրի խորհրդարանը չի ուշացնի Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը:
Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության լուծման հարցում Շվեդիայի հավասարակշռված դիրքորոշումը:
ԱԺ նախագահը, խոսելով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, համոզմունք է հայտնել, որ դրանք կնպաստեն երկու ժողովուրդների միջև հարաբերությունների հետագա ընդլայնմանը:
Մարտինա Քուիկը, շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, ևս կարևորել է երկկողմ կապերի ամրապնդումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը: Նա նշել է, որ Շվեդիան արժևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը:
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին` նա կարծիք է հայտնել, որ ժողովրդավարության հետագա խորացումը դրական ազդեցություն կունենա երկրի զարգացման հարցում:
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
- Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացումը պետք է արագացվի. Եվրանեսթ ԽՎ
- Բուլղարիայի Խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Բաբլոյանը հույս է հայտնել, որ Լեհաստանի Սենատը ևս չի ուշացնի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը
- Լեհաստանի Սեյմը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին