ՊՆ խորհրդականը Դոն Պիպոյին ազատելու վերաբերյալ հարցում է նախաձեռնել
Պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը դժգոհ է Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյանին կալանքի տակ պահելու որոշումից:
Ֆեյսբուքյան իր էջում նա Ասատրյանին ներկայացնում է որպես հայրենասեր, ընտանիքի հրաշալի հայր, մարդ, որ երբևէ չի միջամտել քաղաքական վայրիվերումներին:
«Արտերկրում Արթուրը ամենուր բարձր է պահել հայի արժանապատիվ անցյալը, տեսակն ու ոգին, առաջին քրիստոնյա ժողովրդի մաքառումները գոյատևման ճանապարհին.... և այլն ,,, և այլն ....... Հիմա էս մարդուն մեղադրանք է առաջադրված, իրեն սպանել ցանկացողներին ավելի շուտ հայտնաբերելու, քան ԱԱԾ և ՆԳ-ն կհայտնաբերեին, և ոչ սիրալիր, կիլլերներին պահելու և պատվիրատուներին ճշտելու համար:
Բա ի՞նչ աներ կիլլերներին պաչեր դներ գլխին: Ինչևիցե ես կխնդրեի մասնակցել իմ կյանքում առաջին անգամ անցկացվող հարցմանը, եթե կուզեիք, որ Արթուր Ասատրյանը լիներ ազատության մեջ դրեք պլյուս կամ լայք, եթե հակառակը դրեք մինուս և ցանկալի է ձեր մեկնաբանությունները»,-մասնավորապես գրել է նա:
Նկատենք, որ բավականին մեծ թվով մարդիկ +-ներ են դրել:
Հարակից հրապարակումներ`
- Դոն Պիպոն կալանավորվեց
- «Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել է ևս 4 անձ. ԱԱԾ
- ԱԱԾ. Ձերբակալվել են Մանվել Գրիգորյանն ու Դոն Պիպոն