Ռոբերտո Կարլոսը կժամանի Երևան
Աշխարհի չեմպիոն, բրազիլացի պաշտպան Ռոբերտո Կարոլսը կժամանի Հայաստան` մասնակցելու Լեգենդների խաղին Եվրոպայի և Լատինական Ամերիկայի միջև:
Խաղի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպմանը Եվրոպա թիմից մասնակցելու են՝ Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը, Ռայան Գիգսը, Լյուդովիկ Ժուլիը, Դեմետրիո Ալբերտինին, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լևան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Լյուդովիկ Ժյուլին, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոտար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին։
Լատինական Ամերիկան կներկայացնեն`
Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդա, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդեմարան, Իվան Սամորանոն, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Սանետին, Բեբետոն։
Եվրոպա աշխարհամասում բացի մեկ անգամից միշտ հաղթել են եվրոպական թիմեր, Ամերիկայում նույնպես միայն մեկ անգամ է հաղթել ոչ ամերիկյան թիմ։ Հետաքրքիր է՝ Հայաստանում, ո՞ր հավաքականն ուժեղ կգտնվի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 6-8 նախատեսվում է Աշխարհի առաջնությունը բերել նաև Երևան։
Այդ օրերին Երևանի Ազատության հրապարակում կգործի ֆուտբոլային ֆան-գոտի, իսկ հուլիսի 8-ին Վազգեն Սարսգյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Լատինական Ամերիկայի և Եվրոպայի աստղերի հանդիպումը։