Զախարովան խոսել է Զոհրաբ Մնացականյանի ու Մամեդյարովի հնարավոր հանդիպման մասին
«Եթե Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը համաձայնեցվի ու կայանա, ապա մենք դրան մաղթում ենք արդյունավետություն ու լավ մթնոլորտ»:
Ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման մասին հարցին: Ճեպազրույցն ուղիղ միացմամբ հրապարակել է RT-ն:
«Մեր համոզմամբ, այդ հանդիպումը ներկա պահին շատ անհրաժեշտ է լուծելու ինչպես օրակարգում, այնպես էլ երկու երկրների միջև առկա խնդիրները»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին