«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրն է Դարեն Արոնոֆսկին
«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը՝ հուլիսի 8-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ելույթ է ունենալու «Հովեր» երգչախումբը, որը հատուկ համար է պատրաստել փառատոնի համար, կոչվում է կինո, կարելի է ասել հայկական կինո։ Լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի բացման արարողությունից որոշ մանրամասներ ներկայացրեց բացման և փակման արարողությունների ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը։
Փառատոնի կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանն ասաց, որ փառատոնը բացի հիմնական ծրագրերից, ունենալու է կից ծրագրեր։ Նա տեղեկացրեց, որ լինելու են ցուցահանդեսներ, փառատոնի անցած պատմությունը՝ 15 տարին, ներկայացնելու են ոչ միայն տեսահոլովակների միջոցով, որոնք կլինեն բացմանը, նաև ցուցահանդեսների։ Նա նաև հայտնեց, որ փառատոնի շրջանակում Հայաստան են գալու հայտնի ռեժիսորներ, որոնց հրավիրելու համար երկար տարիներ աշխատել են։
«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու ամերիկյան հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր Դարեն Արոնոֆսկին։
«Փառատոնի շրջանակներում մենք հնարավորություն ենք ունենալու ոչ միայն հանդիպել հայտնի ռեժիսորին, այլ նաև դիտել վերջինիս ֆիլմերից երեքը` «Ակունքը», «Սև Կարապը» և «Մայրը»»,- ասաց Հ. Մովսիսյանը։
Փառատոնի հյուրերից է նաև վավերագրական կինոյի հեղինակ իտալացի ռեժիսոր Ջանֆրանկո Ռոզին: Ներկայացվելու են ոչ միայն նրա ֆիլմերը, նաև ունենալու է վարպետության դասընթաց։
Ասուլիսին ներկա ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոբերտ Անդերսոնն ասաց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հենց փառատոնի սկզբից աջակցություն է ցուցաբերել։ Այս անգամ երկու ասպեկտով են մասնակցում. նպաստում են կինոյի ոլորտում հայ և թուրք երիտասարդների հայտնաբերմանը, որպեսզի ֆիլմեր ստեղծեն, ինչպես նաև բավականին հայտնի ամերիկյան ֆիլեր են բերել։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը
- Օսկարակիր Ասղար Ֆարհադին կգլխավորի «Ոսկե ծիրան»-ի խաղարկային ժյուրին
- «Ոսկե ծիրան 2018»-ին կտեսնեք մարդկանց, ում երազել եք տեսնել. Հարություն Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան