Կաթողիկոսը կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաներն ու աղոթել
Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հրապարակել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեսաուղերձը, որով նա կոչ է անում եկեղեցու սպասավորներին վաղը չգնալ Էջմիածին՝ իրեն սատարելու: Հիշեցնենք, հունիսի 30-ին Աթոռանիստ քաղաքում նախատեսված է բողոքի ակցիա՝ Կաթողիկոսի հրաժարականի պահանջով:
«Շաբաթներ ի վեր մի խումբ հայորդիներ, որոնց շարքում և երեք եկեղեցականներ, Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպում են բողոքի ակցիաներ Հայոց Հայրապետի հրաժարականի պահանջով: Հունիսի 30-ին նրանք նախաձեռնել են բողոքի այդ միջոցառումը կազմակերպել Էջմիածին քաղաքում: Ի պատասխան, այս նախաձեռնության մեր հավատավոր զավակներ տարբեր համայնքներից և մեր եկեղեցու հոգևոր սպասավորներ հայտարարություն են տարածել, որ այցելելու են հոգևոր Էջմիածին իրենց զորակցությունը բերելու Հայոց Հայրապետին:
Նկատի ունենալով, որ հուզական այս լարված իրավիճակում կարող են տեղ գտնել անցանկալի երևույթներ ու սադրիչ գործողություններ, կարող է վտանգվել մեր հավատավոր զավակների բարի անունն ու մեր եկեղեցու բարի համբավը, Հայրապետիս հորդորն ու խնդրանքն է, որպեսզի եկեղեցու մեր սպասավորներն իրենց հավատացյալներով վերապահ գտնվեն ու զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից»,-մասնավորապես նշում է Կաթողիկոսը:
Նա կոչ է անում բողոքի նախաձեռնության անդամներին զերծ մնալ ակցիա անցկացնելու մտադրությունից:
Հարակից հրապարակումներ`
- Տեր Վահրամ. Բացահայտումների ժամանակ է, բայց` ոչ նենգափոխումների
- «Ժամանակ». Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի հետևում բարձրաստիճան հոգևորականներ են կանգնած
- «Կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է և անվավեր»
- Կաթողիկոսը ցույցի մասնակիցներին հրավիրել է Սուրբ Էջմիածին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան