ԱԳ նախարար. Բոլոր փոփոխությունները տեղի ունեցան Սահմանադրության շրջանակում
Հայաստանում բոլոր փոփոխությունները տեղի ունեցան Սահմանադրության ու օրենքների շրջանակներում: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կենտրոնակայանում հիմնադրամի նախագահ, դոկտոր Նորբերթ Լամմերթի հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահը կարևորել է բարեկամ երկրի նոր արտգործնախարարի այցելությունը Բեռլին և նրա հանդիպումն իր ղեկավարած հիմնադրամի ներկայացուցիչներին, ինչը դոկտոր Լամմերթի բնորոշմամբ հնարավորություն է ընձեռում առաջին ձեռքից տեղեկանալու Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է նոր կառավարության հանձնառությունն իրականացնելու շարունակական բարեփոխումներ ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում:
Ըստ աղբյուրի, այդ առնչությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ Լամմերթն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած կայունությունը շահեկանորեն առանձնացնում է այն։ Հիմնադրամի նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանում սկսված բարեփոխումների գործընթացը կկրի շարունակական բնույթ՝ պատրաստամություն հայտնելով Հիմնադրամի միջոցով աջակցություն տրամադրել այս ուղղությամբ նախաձեռնություններին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին