Մշակույթի նախարարությունն անընդունելի է համարում առանց իրենց հետ համաձայնեցնելու արձանի տեղադրման թույլատրումը
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում Արամ Մանուկյանի արձանի տեղադրման թույլտվության վերաբերյալ։
«ՀՀ մշակույթի նախարարությունը համարում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է և կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում:
Նախարարությունը գտնում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը կարող է հանդիսանալ խորհրդահայ ճարտարապետության 20-րդ դարի մոդեռնիզմի նվաճում հանդիսացող կառույցներից մեկը, որի համար սկսվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու գործընթաց:
Միաժամանակ, կարևոր համարելով Արամ Մանուկյանի դերն ու գործունեությունը հայոց պատմության մեջ և նրա արձանի կառուցման խնդիրը Երևան քաղաքում՝ այնուհանդերձ անընդունելի ենք համարում առանց մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման արձանի տեղադրման թույլատրումը:
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի՝ հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում շինարարական աշխատանքների իրականացումը կատարվում է ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ՝ հաշվի առնելով նաև Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման՝ հուշարձանների պահպանական գոտիների նախագծի դրույթները»,- ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Արամ Մանուկյանի արձանի տեղը՝ կլասիկ արձանի տեղ չի»
- Կոմիտեի հայտարարությունից հետո էլ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքներ են ընթանում
- Քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում դադարեցնել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները
- Հաղթած Արամ Մանուկյանի չհաղթած հուշարձանը, այնուամենայնիվ կտեղադրվի մայրաքաղաքում
- Արամ Մանուկյանի արձանի զոռով «ընտրության» տարօրինակ պատմությունը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան