Փափուկ ներքնակը դարձել է Բրազիլիայի հավաքականի ավագի վնասվածքի պատճառ
Բրազիլիայի հավաքականի ավագ Մարսելոյի վնասվածքի պատճառը կարող է լինել մոսկովյան հյուրանոցի, որտեղ նրանք մնացել են աշխարհի առաջնության երրորդ փուլի խաղից առաջ, բավականին փափուկ ներքնակը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հավաքականի բժիշկն ասել է Mundo Deportivo-ին։
Նա միաժամանակ հավելել է, որ պետք է մի քիչ սպասել՝ հստակ պատճառն իմանալու համար։ Բժշկի խոսքով, Մարսելոյի բուժումը լավ է ընթանում, բայց բժիշկները դեռ մի քանի օր կհետևեն ֆուտբոլիստին։
Հունիսի 27-ին Սերբիայի հավաքականի հետ խաղի ընթացքում Մարսելոն ստիպված խաղի 10-րդ րոպեից հեռացավ դաշտից։ Նա մկանների շրջանում ցավ էր զգացել և չէր կարողացել շարունակել խաղը։
Բրազիլիա-Սերբիա խաղն ավարտվել էր լատինաամերիկացիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։ 1/8-ում բրազիլացիները խաղալու են Մեքսիկայի հավաքականի հետ։ Խաղը կայանալու է հուլիսի 2-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան