Մարադոնան փող կաշխատի աշխարհի առաջնության ժամանակ
ՖԻՖԱ-ն Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Դիեգո Մարադոնային 10 հազար ֆունտ սթեռլինգ՝ շուրջ 11,3 հազար եվրո է վճարում աշխարհի առաջնության յուրաքանչյուր խաղի ներկա լինելու համար։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ վճարումները նախատեսված են ՖԻՖԱ-ի լեգենդների ծրագրով, որին աջակցում է կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոն։ Նա ուզում է, որ առաջնության յուրաքանչյուր խաղի դեսպանի կարգավիճակով ներկա գտնվի մրցաշարին մասնակցող հավաքականներից մեկի առնվազն մեկ նախկին ֆուտբոլիստ։
Մարադոնան ներկա է եղել Արգենտինայի հավաքականի բոլոր երեք հանդիպումներին։ Վերջին խաղի ժամանակ նա երկու միջանամատերն էր ցուցադրել, երբ Արգենտինայի հավաքականի պաշտպան Մարկուս Ռոխոն գրավել էր Նիգերիայի դարպասը և ապահովել հավաքականի մուտքը փլեյ-օֆֆ։ Խաղից հետո Մարադոնայի ինքնազգացողությունը վատացել էր, բժիշկ էին կանչել։
1/8 եզրափակչում, հունիսի 30-ին, Արգենտինան կմրցի Ֆրանսիայի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան