Հայաստանում ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է, ՀԷԿ-երինը՝ աճել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2018 թվականի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 3 237.7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պահպանելով նույն մակարդակը: Նախորդ տարվա հունվար-մայիսին արտադրվել է 3 239.3 մլն կՎտ ժամ:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա 5 ամիսներին ՋԷԿ-երի արտադրության ծավալը նվազել է 2.9%-ով և կազմել 1 131.6 մլն կՎտ ժամ, իսկ հողմային էլեկտրակայանների կողմից արտադրվել է 0.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ նվազելով 18.2%-ով:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ աճել են 3.3%-ով՝ կազմելով 963.6 մլն կՎտ ժամ, իսկ Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 1 140.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.1%-ով:
Ջերմային կայաններում ևս արտադրության ծավալներն ավելացել են 24.6%-ով՝ կազմելով 22.8 հազար հեգաջոուլ:
Նշենք նաև, որ այս տարվա հունվար-մայիսին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 1.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան