Միասնական քննությունների հիմնական փուլում 1125 անբավարար գնահատական է եղել
Միասնական քնությունների հիմնական փուլն ավարտվել է, իսկ լրացուցիչ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին՝ «Ռուսաց լեզու» առարկայի քննությունով։ Այնուհետև քննությունները կշարունակվեն մինչև հուլիսի 8-ը՝ առարկաների հետևյալ հաջողդականությամբ՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», Ֆիզիկա», «Օտար լեզու», «Կենսաբանություն», Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա» և «Հայոց պատմություն»։
Հիմնական փուլի արդյունքների մասին Panorama.am-ը զրուցեց Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանի հետ։
«Բոլոր 7 առարկաներից միասին անբավարար գնահատականների քանակը կազմում է 1125։ Այս թվի մեջ մեջ կան դիմորդներ, որոնք մեկից ավելի առարկայից են անբավարար ստացել»,- հայտնեց նա։
Ինչ վերաբերում է վերջին երեք քննություններին՝ Պարսամյանը տեղեկացրեց. ««Ռուսաց լեզու» առարկայի քննությանը մասնակցել է 221 դիմորդ, միջին միավորը կազմել է 9,82, անբավարար է ստացել 62 դիմորդ, 20 միավոր չի եղել, իսկ 19 հավաքել է երկու դիմորդ։
652 դիմորդ մասնակցել է «Հայոց պատմության» քննությանը, միջին միավորը եղել է 12,64, անբավարար է ստացել 103, իսկ 19-20 միավոր հավաքել 80 դիմորդ։
«Քիմիա»-ից քննություն է հանձել 476 դիմորդ, միջին միավորը կրկին 12-ի միջակայքում է եղել, անբավարար 96 հոգի ստացել, 19-20 միավոր՝ 104»։
Անդրադառնալով բողոքների ընդունմանը՝ ԳԹԿ ներկայացուցիչն ասաց, որ դրանք հիմնականում խնդրանքի բնույթ ունեն։
«Ասում են՝ օրինակ քննության ժամանակ առողջական խնդիրներ են, գլուխ է ցավացել, նախկինում էլ եղել են նման բողոքներ, բայց սովորաբար ընթաց չի տրվում, մերժվում են։ Նման դեպքերում մասնակիցը հենց ներսում պետք է հայտարարեր, որ վատ է զգում կամ ինչ-որ խնդիր ունի»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ այս տարի հայաստանյան բուհեր ընդունվել ցանկացող դիմորդների թիվըն 4626 է եղել։
Հարակից հրապարակումներ`
- «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից անբավարար է ստացել 313 դիմորդ
- «Կենսաբանության» միասնականից անբավարար է ստացել 84 դիմորդ
- ՀՊՏՀ-ում այս տարի մրցակցություն չկա
- ԵՊՀ-ն այս տարի միայն մեկ մրցակցային ֆակուլտետ ունի
- Քննությունների ամսաթվերը փոխվել են
- Միասնական քննություններին նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին