Ազնավուրի հրապարակում կտեղադրվեն Ներսես Հովհաննիսյանի, Ալբերտ Մկրտչյանի և Արա Վահունու պատվո աստղերը
«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի մեծանուն կինոռեժիսորներ Ներսես Հովհաննիսյանին, Ալբերտ Մկրտչյանին և Արա Վահունուն 80-ամյա հոբելյանների կապակցությամբ։ Փառատոնի ավանդույթի համաձայն՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվեն նրանց պատվո աստղեր։ Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց փառատոնի կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։
Փառատոնի շրջանակներում կլինի նաև հատուկ ծրագիր նվիրված ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի 65- ամյակին։
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը կայանալու է հուլիսի 8-15-ը։ Կինոփառատոնն ունի խաղարկային և վավերագրական միջազգային մրցութային և ոչ մրցութային, ինչպես նաև Հայկական համայնապատկեր ծրագրերը։ Այս տարի փառատոնը ստացել է ավելի քան 600 հայտ 83 երկրից։ Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է 110 ֆիլմ:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրն է Դարեն Արոնոֆսկին
- Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը
- Օսկարակիր Ասղար Ֆարհադին կգլխավորի «Ոսկե ծիրան»-ի խաղարկային ժյուրին
- «Ոսկե ծիրան 2018»-ին կտեսնեք մարդկանց, ում երազել եք տեսնել. Հարություն Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին