«Շիրակը» և ևս յոթ ակումբ հեռացվեց ՀՖՖ-ից
«Որոշ վայ ֆուտբոլի մասնագետներ փորձել են ներկայացնել, որ այսօր համաժողովում կլինի ՀՖՖ նախագահի ընտրություններ, բայց նման բան չկա։ Այսինքն այնպիսի լուրեր են տարածում, որոնցով փորձում են վարկաբեկել մեր՝ տարիների աշխատանքը»,- այսօր Սևանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 26-րդ համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ օրակարգը բաժանված է եղել և ՀՖՖ-ն թաքուն ոչինչ չի պահում։ Հայրապետյանը հայտարարեց, որ համաժողովը նախագահելու իրավասությունները նա փոխանցում է Արմեն Մինասյանին՝ ՀՖՖ նախագահի տեղակալին:
ՀՖՖ գործադիր կոմիտեի առաջարկությանը ներկայացվեց «Միկա», «Ուլիս», «Արմավիր», «Ֆուրման Աբրահամյան», «Հայ Արի», «Էսթեղլալ-Կոտայք», «Զվարթնոց-ՀԱՈՒ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբներ-հասարակական կազմակերպությունների՝ ՀՖՖ-ից հեռացման հարցերը:
Բոլոր 24 պատվիրակները կողմ քվեարկեցին հեռացմանը: «Շիրակ»-ի հեռացումը պայմանավորվում է ՀՖՖ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կանոնադրությունների խախտումներով:
Հարակից հրապարակումներ`
- Մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին
- «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ
- «Շիրակ»-ի հետ կապված ՀՖՖ որոշումը ճիշտ էր. Արթուր Սողոմոնյան
- «Շիրակն» ընտրել է սադրանքների և կեղծիքների մեթոդներով իրենց օգտին «լուծումներ» գտնելու ճանապարհը. ՀՖՖ
- 15 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի. Ռուբեն Հայրապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի