Մանվել Գրիգորյանի փաստաբանին սպառնացողը զղջում է
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանին սպանել սպառնացող քաղաքացին ոստիկանությունում հայտարարել է, որ ասածների համար զղջացել է:
Ոստիկանության հաղորդմամբ, քաղաքացին հայտարարել է, որ սպառնալիքները գրել է պահի ազդեցության տակ, նպատակ չի ունեցել փաստաբանին վնաս պատճառել:
«Դրանք եղել են լոկ խոսքեր, ինչի համար նա զղջում է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,-նշում են ոստիկանությունից:
Ավելի վաղ փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտարարել էր, որ ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր սպառնալիքներ են հնչեցնում:
«Գրում է տանդ հասցեն ասա, գանք քեզ մորթենք, հազար կտոր անենք ընտանիքիդ անդամների հետ։ Ու էս ամենը էն պատճառով, որ ես պաշտպանում եմ Մանվել Գրիգորյանի շահերը», - ասել էր Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբանը։
Տեսանյութը՝ ոստիկանության էջից:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի փաստաբանին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիք ուղարկած քաղաքացին բացատրություն է տվել
- Արա Զոհրաբյանը կոչով դիմել է քաղաքացիներին, հորդորով՝ փաստաբաններին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան