Շվեդիան որոշել է դադարեցնել աշխարհի առաջնության բոյկոտը
Շվեդիայի կառավարությունը դադարեցրել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բոյկոտը և կգա Ռուսաստան՝ աջակցելու իր հավաքականին Շվեյցարիայի հետ 1/8 եզրափակչի խաղում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը։
«Մենք բացարձակապես չենք հակասում մեզ։ Մենք ասում էինք, որ որպես Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության նշան, բոյկոտում ենք աշխարհի առաջնության բացման արարողությունը։ Մենք դա արեցինք այլ երկրների հետ միասին։ Սակայն հիմա կարևոր ենք համարում աջակցել մեր հավաքականին»,- հայտարարել է Վալստրյոմը։
Շվեդիան միացել էր բոյոկոտին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի գործի առնչությամբ։ Լոնդոնի ակցիային միացել էին նաև Իսլանդիայի, Լեհաստանի և Ավստրալիայի իշխանությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան