Մշակույթ 19:20 30/06/2018 Տարածաշրջան

Վերանորոգվել է Ջավախքի Կուլիկամ գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցին

Վերանորոգման աշխատանքներից հետո հուլիսի 1-ին իր դռները կբացի Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին: Jnews-ի հաղորդմամբ, եկեղեցին վերանորոգվել է ծնունդով կուլիկամցի, այժմ ռուսաստանաբնակ Ստեփան Ուզունյանի բարերարությամբ:

«Մեր եկեղեցին օծված չէր, դիմեցի հոգևորականներին, ասացին, որ եկեղեցին վերանորոգման կարիք ունի: Քանի որ մեր եկեղեցին վերանորոգել էր Ստեփան Ուզունյանը, որոշեցի իրեն դիմել, դիմեցի ու արձագանքը դրական էր: Հետո կամաց-կամաց էլի մարդիկ միացան», – ասել է Արմեն Ուզունյանը, ով համակարգել է Սբ. Երրորդություն եկեղեցու վերանորգման աշխատանքները:

Կուլիկամի եկեղեցու վերանորոգման աշխատանքները մոտավոր 4 ամիս է տևել, այդ կարճ ժամանակահատվածում շատերն են իրենց ներդրումն ունեցել:

Հուլիսի 1-ին Կուլիկամ գյուղում մեծ տոնախմբություն է նախատեսվում: Գյուղում և նրա սահմաններից դուրս բնակվող կուլիկամցիները կհավաքվեն հայրենի շեմում առաջին անգամ նշելու իրենց գյուղի օրը: Այդ օրը Կուլիկամ միանգամից երեք առիթ են նշելու՝ կվերաբացվի Սբ. Երրորդություն եկեղեցին, կբացվի արցախյան հերոսամարտի մասնակից, արմատներով Կուլիկամ գյուղից Արթուր Ղարիբյանի հուշարձանը և գյուղի հանդիսությունների տունը:

1841 թվականին «Սուրբ Կարապետ» անունով հիշատակվող եկեղեցին, հետագա բոլոր տարիներին հայտնի է «Սուրբ Երրորդություն» անունով։ 1860-ական թվականներին, Կուլիկամ գյուղի վերաբնիկները ձեռնամուխ են եղել հին եկեղեցու տեղում նոր շենք կառուցելու գործին, սակայն աշխատանքները ընդհատվել են նյութական սղության պատճառով. «…ունի մի հին քանդված եկեղեցի, որ գյուղացիների բաղդաւոր ժամանակը նորոգվեցավ մինչր կէսը, բայց երբ բազմացան նրանց գլխին կալուածատէրերի ճնշումները, նրանք այլևս ոյժ չունեցան շարունակել իրանց տաճարի վերանորոգութեան գործը…»։

1878 թվականի մի վավերագրում նշված է, թե Կուլիկամը զուրկ էր եկեղեցուց (նկատի է առնված ծխական եկեղեցի չլինելը)։ Այնուամենայնիվ, կուլիկամցիները կարողանում են ամբողջացնել շինարարությունը և օրինակ, 1884 թվականին այն արդեն գործել է։

Սուրբ Երրորդություն եկեղեցին մինչև այժմ կանգուն է։ Արևմտյան ճակտոնի գագաթին կառուցված է վեց միակտոր սյուների վրա բարձրացող զանգակատունը։ Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատից։ Եկեղեցու արևելյան ճակատին ագուցվել է գյուղի հայոց գերեզմանոցից տեղափոխված արձանագիր մի խաչքար. «ՅԻՇԱՏԱԿ Է ԽԱՉՍ | (ՀԱ)ՅՐՆ ՄՈՒՐԱԴԲ…ԾՆՈՂԻՆ…»։ Գյուղի եկեղեցու այժմյան մուտքի պատին գրված է. «ԿՈՒԼԻԿԱՄԻ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌ…1865 թ. ՎԵՐԱԿԱՌ…2000 թ.»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:11
Քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր՝ Հովիկ Աղազարյա՛ն, դու ջանդ յուղի. Արթուր Խաչատրյան
«Բայց ինչ որ արեց պարոն Ռուբինյանը, արդեն անգերազանցելի է, գիտեք ինչու հիշեց Նաիրի Հունանյանին՝ ասելով «նախկին դաշնակցական»,...
Աղբյուր` Panorama.am
12:10
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
«Ինչո՞ւ ես Բաքվում չեմ։ Շատ պարզ է։ Մեր՝ բնապահպանների ու COP29-ի նպատակները շատ տարբեր են ու հակասում են այն իրականությանը, որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
12:01
Մինչև 2020-ի պատերազմն Արցախում ապրում էր 150 հազար հայ, այսօր՝ 13, ահա թե ինչ պետք է իմանալ Ադրբեջանի մասին. Ստեփանյան
«COP 29-ը Արցախի բռնազավթումից և էթնիկ զտում իրականացնելուց հետո Ադրբեջանում կազմակերպելն ամենավառ ապացույցն է այն ամենի, որ գործ ունենք...
Աղբյուր` Panorama.am
11:57
Գրետա Թունբերգը՝ «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» համաժողովին
Շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգն այսօր Երևանում մասնակցում է  «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՆԻՖ-ի հետ կապված այդ գործողությունները մեզ համար են անընդունելի. Բաբկեն Թունյան
  «Պետական պարտքը ցույց է տալիս այդ պահին եղած պարտքի չափը: Այս 12 միլիարդ դոլարը, որ դուք նշում եք, մենք չենք զրոյից սարքել 12...
Աղբյուր` Panorama.am
11:36
Իրավաբան. Առնվազն յոթ կին ադրբեջանցիների կողմից ենթարկվել են խոշտանգման, այդ թվում գլխատումների
«COP29-ում Ադրբեջանը ոչ միայն  Greenwashing է անում, այլև peacewashing է անում՝ ցույց տալու, որ այն էթնիկ զտման ենթարկած...
Աղբյուր` Panorama.am
11:25
Հայաստանը շատ խոցելի է կլիմայի փոփոխության ազդեցությունների հանդեպ. Իրինա Ղափլանյան
«Հայաստանը շատ խոցելի է կլիմայի փոփոխության ազդեցությունների հանդեպ, արդեն 1.3 աստիճանի աճ ենք գրանցել ջերմաստիճանում, որն ամեն...
Աղբյուր` Panorama.am
11:05
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովը
Երևանում մեկնարակել է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
10:59
Ձեզ փաստացի ոչ փողոցում են ընդունում, ոչ էլ Աժ-ում եք ձեզ հարմարավետ զգում. Թունյանը՝ ընդդիմությանը
«2021 թվականից  մինչև այսօր դուք ինչո՞վ եք զբաղվել։ Հիշում եմ, որ դուք եկել եք սեփական օրակարգով ու ձեր խոստումը մեզ հեռացնելն էր,...
Աղբյուր` Panorama.am
10:55
Սիրելի քաղաքացիներ, շնորհավորում եմ, դուք ունեք աշխարհում ամենաթանկ վարձատրվող մշակույթի գործիչը՝ դաշնակահար նախագահը. Քրիստինե Վարդանյան
«Էս ամբիոնից քիչ առաջ խոսում էր մարդ, ով դատարանի որոշմամբ պետք է զրպարտության մեղադրանքով պետք է ներողություն խնդրի։ Ուղղակի պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Երբ ընդդիմությունը քպ նիստ է կազմակերպում
«Այսօր մեզ այս մադատները պետք են, որպեսզի իշխանությունների ծրագրերը խափանենք ու դա ժոովրդին ցույց տանք», ասում է ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կնոջ ահազանգը 3 տարի անց. Տղամարդն իրեն տարել է Երևանի մոթելներից մեկն ու բռնաբարության փորձ արել
Նոյեմբերի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...
Աղբյուր` Panorama.am
10:20
Հոլանդը կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»
Կատալոնական «Բարսելոնան» տրանսֆերային շուկա դուրս կգա 2025 թվականի ամռանը՝ փոխարինող գտնելու լեհ լեգենդար ռմբարկու Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
10:08
Աննա Հակոբյանն օգնության է շտապում Նազենի Հովհաննիսյանին
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ օգնության է շտապել Երևանի Նորաձության Շաբաթի շրջանակում քննադատությունների...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ալ Ջազիրա». Գազայում մեկ ամսվա ընթացքում մարդասիրական կազմակերպություների 20 աշխատակից է սպանվել
Գազայի հատվածում իսրայելական զորքերի կողմից վերջին մեկ ամսվա ընթացքում սպանվել է առնվազն 20 մարդասիրական օգնության կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
09:47
Ինչպե՞ս կարելի է էսքան խաբել, մոլորեցնել ժողովրդին, ինչպե՞ս. Մենուա Սողոմոնյանը՝ Շիրակ Թորոսյանին
ԵՊՀ նախկին դասախոս, «Հայաքվե»  նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը, արձագանքելով երեկ խորհրդարանում քաղաքական ճամբարներ...
Աղբյուր` Panorama.am
09:35
Պավել Պրիլուչնիի մեկամյա որդին հայերեն է խոսում
Ռուս հայտնի դերասան Պավել Պրիլուչնին Դուբայում է կնոջ՝ դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի, մեկամյա որդու՝ Միքայելի, զոքանչի՝ Գայանե Սողոմոնյանի հետ։...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների քրեական գործով մի կին է անցնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Կենտրոնի թաղապետարանի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». ՔՊ-ականները հարմար թեկնածու չունեն, ուզում են ժամանակ ձգել Գյումրիում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության նիստում նախօրեին քննարկվել է Գյումրիում ստեղծված իրավիճակը: Թեպետ իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
09:15
Սուրենյանցը՝ Պապիկյանին. Անուններ հրապարակեք
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով նախօրեին խորհրդարանում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի հայտարարությանը,...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». ՀՖՖ-ն դիմել է ուժային կառույցներին, որ անվտանգության հավելյալ միջոցառումներ կիրառվեն
«Փաստ» թերթը գրում է. «Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի...
Աղբյուր` Panorama.am
09:11
Ազգային հավաքականն այսօր ծանր վիճակի մեջ է. Գլխավոր մարզչի պաշտոնակատար
Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանաԱզգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպումը։
Աղբյուր` Panorama.am
09:07
ԱՄՆ-ում բացվում են նոր հորիզոններ հայկական օրակարգը առաջ մղելու հարցում. Սուրեն Սարգսյան
«Թրամփի ապագա վարչակազմը շատ արագ է ձևավորվում. Նախանշվում են հիմնական արտաքին քաղաքական մոտեցումները: Կան նաև հայամետ...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ական լռակյաց պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը ունեցվածք է կուտակում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ական այս պատգամավորի համար էլ հեղափոխությունը արգասաբեր էր: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». ՀՀ իշխանություններն որոշել են որոշակի թայմաութ վերցնել՝ իրենց ապագա գործողությունները հասկանալու համար
«Փաստ» թերթը գրում է. ««ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար չի գրանցվել:...
Աղբյուր` Panorama.am
09:03
Նոյեմբերի 14-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը աճել է, եվրոյինը և ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 14-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.22 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Բանկերը ենթադրյալ վարկը ինչի՞ հիման վրա են տվել ՔՊ-ականներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Արմենուհի Ղազարյանը ավելի քան համեստ ունեցվածքով շարքային քաղաքացի էր, երբ վրա...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իրենց պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական...
Աղբյուր` Panorama.am
08:56
Թրամփը հայտնել է պետքարտուղարի և ԱՀԴ տնօրենի պաշտոններում թեկնածուների անունները
«Թուրքական կողմում լուրջ մտահոգություններ է առաջացրել ԱՄՆ նոր վարչակազմում հակաթուրքական հայացքներով պաշտոնյաների ավելացումը»
Աղբյուր` Panorama.am
08:54
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
12:16 14/11/2024

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}