Արցախի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարն ազատվել է պաշտոնից
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վազգեն Միքայելյանն ազատվել է Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Գաբրիելյանին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին