
Առջնագծի արևելյան ուղղությամբ նկատվել է հակառակորդի ականորսիչ ինժեներական տեխնիկա. Արցախի ՊԲ
Հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:
Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում առջնային գծի տարբեր հատվածներում դիտարկվել են ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր, իսկ արևելյան ուղղությամբ նկատվել է նաև ականորսիչ ինժեներական տեխնիկա:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: