Զոհրաբ Մնացականյան. ԼՂ-ն պետք է ունենա որոշիչ ձայն
«Որպես հակամարտության հիմնական կողմ Լեռնային Ղարաբաղը երկարաժամկետ և մնայուն խաղաղ կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն»: Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսին նախորդած հանդիպման ընթացքում քննարկված հարցերը ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Իհարկե, անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Ես վերահաստատեցի Հայաստանի կառավարության հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի շրջանակներում»,-մասնավորապես նշել է ԱԳ նախարարը:
Զ. Մնացականյանն ասել է, որ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը հանդիսանում են կարևոր առաջնահերթություններ:
«Հայկոյի հետ մենք նաև համակարծիք էինք խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևոր հարցում։ Այս համատեքստում մենք շատ բարձր ենք գնահատում Գերմանիայի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին»,-ասել է նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են ԼՂ հարցը
- Զոհրաբ Մնացականյան. ԼՂ-ի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան