«Ժամանակ». ԱԺ երեք պատգամավոր կարող են շուտով զրկվել մանդատից ու կալանավորվել
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանի ներկայիս կազմը կարող է թարմացվել, եթե հանրապետության դատախազը կրկին գա խորհրդարան և ևս մի քանի պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցով միջնորդություն ներկայացնի:
Տեղեկություններ կան, որ գլխավոր դատախազությունում նախապատրաստվող նյութերի հիման վրա ԱԺ առնվազն երեք պատգամավորներ կարող են զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից և կալանավորվել:
Խոսքը ԱԺ նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի և ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մասին է:
Դատախազության հաջորդ հերոսը` Իշխան Զաքարյանը, «Ծառուկյան» դաշինքից է: Իշխան Զաքարյանը տևական ժամանակ եղել է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները