Սանկտ Պետերբուրգում «կերել» են Ռոնալդուին և Սուարեսի
Ֆուտբոլի աստղեր Կրիշտիանու Ռոնալդուին և Լուիս Սուարեսին այժմ կարելի է նաև «համտեսել»։ Իհարկե, միայն պիցցայի տեսքով։ Եվրանյուզի հաղորդմամբ, գաղափարի հեղինակն է սանկտպետերբուրգցի խոհարարը։
Խոհարարական մաստեր-կլասին հավաքվել էին և ֆուտբոլի սիրահարներ, և ուղղակի ուտել ցանկացողներ։ Ռուս խոհարարի պատրաստած պիցցայի վրա հայտնվելու պատվին դեռևս երկու ֆուտբոլիստ են արժանացել, այն էլ օտարազգի՝ Պորտուգալիայի հավաքականից Ռոնալդուն և Ուրուգվայի հավաքականից Լուիս Սուարեսին։ Բայց Ռուսաստանի հավաքականի հաղթանակին այստեղ նույնպես հավատում են։ Աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի հաղթանակի դեպքում խոհարարը խոստացել է պատկերել պիցցայի վրա թիմի բոլոր անդամներին։