Ռուսական դոպինգի բացահայտողն անցել է բրազիլական ֆուտբոլին
Գերմանացի լրագրող Հայո Զեպպելտը հայտարարել է նոր վավերագրական ֆիլմի ստեղծման մասին, որը հետաքննում է հակադոպինգային կանոնների խախտումները Բրազիլիայում: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նա գրել է իր Թվիթերում։
«Բրազիլիայի 12-րդ խաղացողը» վերնագրով ֆիլմը ARD հեռուստաալիքով կցուցադրվեի հուլիսի 1-ին: Հունիսի 14-ին հայտնի էր դարձել, որ Զեպպելտը անվտանգության նկատառումներով չի գնացել Ռուսաստան՝ աշխարհի առաջնությանը հետևելու: Ռուսաստանում նրան պատրաստվում էին հարցաքննել Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը տեղեկատվություն տարամադրած Գրիգորի Ռոդչենկովի նկատմամբ քրեական գործով: 2014-2016 թվականներին ARD-ն ցուցադրել էր Զեպպելտի ֆիլմերը Ռուսաստանում հակադոպինգային կանոնների խախտումների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան