ԱԻՆ. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7
ԱԻՆ-ը զգուշացնում է, այսօր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից
Ըստ կանխատեսումների, հանրապետության տարածքում հուլիսի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Առաջիկա օրերին՝ մինչև հուլիսի 6-ը Երևանում ցերեկը կգրանցվի մինչև +41 աստիճան տաքություն: 40-ից բարձր ջերմաստիճան կգրանցվի նաև Արմավիրում, Արարատում, Սյունիքի հովիտներում: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում ցերեկները կգրանցվի մինչև +35 աստիճան:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում