«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը հուլիսին «գրավված» է
Հուլիսին «Թումոն» Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճում սկսում է «Գրավելով Ամառային դահլիճը» միջոցառումների շարք։ Panorama.am-ը «Թումոյից» տեղեկացավ, որ միջոցառումների շրջանակում լինելու են հանրային համերգներ, ներկայացումներ և «Ոսկե ծիրան»-ի կինոցուցադրություններ:
«Հայկական մոդեռնիստական ճարտարապետության պատմամշակութային արժեք համարվող կինոդահլիճը խորհրդային շրջանից հետո դադարեցրել է իր կանոնավոր գործունեությունն ու որոշ ժամանակ փլուզման վտանգի առաջ էր: Վերականգնելով դահլիճի մշակութային կյանքը` այս հուլիսին «Թումոն» ներկայացնում է «Գրավելով ամառային դահլիճը»-ը շարքը, որի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է»,- հայտնեցին «Թումոյից»:
Միջոցառումների բրենդավորումը ստեղծել են Թումո Երևանի ուսանողները Լիբանանի ամերիկյան համալսարանի դասախոս Նադեր Թֆայլիի բրենդավորման աշխատարանի ժամանակ:
Մեկնարկային միջոցառումն այսօր է՝ ժամը 21:00-ին, ելույթ է ունենալու «The City of Inspirations»-ը նախագիծը, որի հեղինակը փողային գործիքների գուրու Հայկ Կարոյի Կարապետյանն է։ Հուլիս 4-ին ելույթ է ունենալու Alexandrapol Orchestra-ը, Aratta Band-ը, իսկ հուլիս 6-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ցուցադրվելու է «See You Tomorrow, God Willing!» ֆիլմը։
Միջոցառումները շարունակվելու են ողջ ամիս։
Հիշեցնենք, որ 2010 թվականին կառավարությունն ընդունել էր «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրինության առաջարկությունը Երևանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։ Սակայն բուռն քննարկումների ու հասարակական բողոքի մեծ ալիքի շնորհիվ ծրագիրը սառեցվեց:
Հարակից հրապարակումներ`
- «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ. Panorama.am-ին պատասխանում է քաղաքապետարանը
- Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետի հետ
- Ի՞նչ արժեք է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը
- «Մեր գոյությունը կարող ենք մեր տեսակով միայն պահպանել»
- Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա