Ռոնալդուն հնարավոր է դառնա «Յուվենտուսի» խաղացող
Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է փոխի մադրիդյան «Ռեալ» ակումբը իտալական «Յուվենտուսով»։ Վեստի.ռու-ն գրում է, որ Իտալիայի չեմպիոնը պատրաստ է 32-ամյա պորտուգալացուն ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Քրիշտիանու Ռոնալդուն մտադիր է լքել «Ռեալը», որի կազմում նա խաղացել է 10 տարի։ Մադրիդցիները հաշտվել են իրենց առաջատար խաղացողի կորստի հետ, ավելին՝ «արքայական ակումբը» նվազեցրել է փոխհատուցումները մինչև 120 միլիոն եվրո։
Պուրտուգալացի ֆուտբոլիստի համար պայքարում է «Յուվենտուսը»։ Իտալիայի չեմպիոնի հնարավորությունները՝ պորտուգալացի ֆուտբոլիստին ստանալու հարցում, գնահատվում է նախընտրելի։
Քրիշտիանու Ռոնալդուն 2018 թվականի աշխարհի առաջնությունում անցկացրել է 4 խաղ, չորս գոլի հեղինակ է։ Պուրտուգալացիներն ավարտել են իրենց խաղը 1/8-ում՝ զիջելով Ուրուգվային 1։2 հաշվով։
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն կիսվել է Աշխարհի գավաթի մասին իր տպավորություններով
- Ռոնալդուն պարել է հավաքականի մարզման ժամանակ
- Ռոնալդուն գլխավորում է աշխարհի խաղերի ռմբարկուների ցուցակը
- Ռոնալդուն 51-րդ հեթ-տրիկի հեղինակ է դարձել
- Ռոնալդուն աշխարհի գավաթի առաջնությունում երկու թիկնապահ կունենա
- Ռոնալդուն թիմակիցներին հայտնել է, որ Ռեալից կարող է հեռանալ մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
- ՊՍԺ-ը Ռոնալդունի 45 մլն եվրո արժողությամբ պայմանագիր է առաջարկել
- Ռոնալդուն խոսել է հաջորդ տարվա պլանների մասին
- Կրիշտիանու Ռոնալդուն երեք առաջարկ է ստացել. El Chiringuito