Սաակաշվիլին պահանջում է վերադարձնել Վրաստանի քաղաքացիությունը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին՝ պահանջելով վերադարձնել իր վրացական քաղաքացիությունը: newsgeorgia.ge-ի հաղորդմամբ, Ռուսթավի-2-ի եթերում նա հայտարարել է, որ իրեն պետք է իրավունք տրվի վերադառնալ երկիր՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Նրա խոսքով, իրեն քաղաքացիությունից զրկելու գործընթացում խախտումներ են արձանագրվել:
«Մարգվելաշվիլին բացարձակ վախկոտ է, քանի որ, առաջին հերթին, ինձնից խլել է քաղաքացիությունս: Եթե նա ունի տարրական տղամարդկություն, կամ նրա մեջ գոնե մեկ կաթիլ մարդկություն կա, թող վերադարձնի իմ քաղաքացիությունը» ,- ասել է Սաակաշվիլին:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլի. Հենց որ փաստաթղթերս պատրաստ լինեն, անմիջապես կգամ Վրաստան
- Սաակաշվիլին մտադիր է Վրաստան վերադառնալ
- Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինա վերադառնալու մտադրության մասին
- Սաակաշվիլին իշխանությունը վերադարձնելու մեծ հնարավորություններ չունի. վրացագետ