Նոր փոստային նամականիշ՝ «Հայոց պետականություն. ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյակը» թեմային նվիրված
Հուլիսի 1-ին շրջանառության մեջ է դրվել «Հայոց պետականություն. Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 100-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշ:
Նամականիշը մարել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, փոստային նամականիշն ունի 330 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 30.000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Նամականիշի վրա ներկայացված է Հայաստանի Հանրապետության դատախազության շենքը՝ պատկերված գրաֆիկական եղանակով:
Փոստային նամականիշի վերին ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության դատախազության լոգոտիպը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում