Beeline IT Hub. Ինչպես աշխատել մի ամբողջ տարածաշրջանի համար
Beeline-ն այսօր հյուրընկալել է լրագրողների՝ ծանոթացնելու ընկերության յուրահատուկ մի ստորաբաժանման հետ, որն աշխատում է 4 տարածաշրջանային երկրների համար։
Ընկերությունից հայտնում են, որ Հայաստանում Beeline-ի IT Hub-ը (ՏՏ փորձագիտական կենտրոն), որը զբաղվում է ՏՏ միջադեպերի լուծմամբ, բիլինգային հարթակների ու բիզնես հավելվածների սպասարկմամբ, հաջողությամբ հաղթահարել է պիլոտային շրջանն ու արդեն մեկ տարուց ավել գործում է Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի Beeline-ի աշխատակիցների ու հաճախորդների համար։
«Հայաստանում Beeline-ը շարունակում է կորպորատիվ մշակույթի տրանսֆորմացիան, նոր լոգիստիկ գործընթացների ներդրումն ու գործողների օպտիմալացումը, ինչպես նաև IT Hub-ի նման կենտրոնների ստեղծումը։ Մենք հպարտ ենք այս ստորաբաժանմամբ, որն ապացուցում է, որ տարածաշրջանային միասնական փորձագիտական կենտրոնները գործնականորեն կայացած են և արդյունավետ», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հայաստանում Beeline IT Hub-ն ունի 15 աշխատակից։ Նրանք մշտապես՝ 24/7 ռեժիմով ապահովում են Եվրասիա տարածաշրջանի ավելի քան 20 մլն բաժանորդի սպասարկող ՏՏ համակարգերի աշխատունակությունը։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ում Հաճախորդի օր է. ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում
- Ամառային Բիզնես Դպրոցի սաներն այցելել են Beeline-ի վարչական գրասենյակ
- Գաֆէսճեան կենտրոնում ամփոփվել է Beeline-ի հովանավորությամբ անցկացված «Երաժշտական զբոսանքներ»-ը
- Արձակուրդներին ընդառաջ Beeline-ը թարմացրել է «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը
- Beeline-ի մասնակցությամբ մեկնարկում է ստարտափների աջակցությանն ուղղված ՍտարտՀաբ նախագիծը
- Beeline-ը, Յունիբանկը և «Մոբայլ սենթր»-ը հեռախոսների տարաժամկետ վաճառքի համատեղ նախագիծ են գործարկել
- Ճապոնիայում The Beatles խմբի տասնյակ չհրապարակված լուսանկարներ են հայտնաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան