Բրիտանացի նախարարները մասնակցել են թագուհու մահվան գաղտնի փորձին
Բրիտանացի նախարարները մասնակցել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիասբեթ 2-րդի թաղման արարողության գաղտնի փորձին: The Times-ին հղում անելով՝ «Լենտա.ռու»-ն գրում է, որ միջոցառումն անցկացվել է նախորդ շաբաթ: Մասնակիցների թվում են եղել վարչապետի տեղակալ Դեյվիդ Լիդինգթոնը, արտգործնախարար Սաջիդ Ջավիդը, Խորհրդարանի ստորին պալատի ղեկավար Անդրեա Լեդսոմը և Շոտլանդիայի գործերով նախարար Դեյվիդ Մանդելը:
Քաղաքական գործիչները փորձել են 10-օրյա ազգային սուգը: Մասնավորապես, մշակվել են թագուհու մահից մի օր հետո գործողությունները, ինչպես նաև նախարարները որոշել են, թե երբ է հատկապես վարչապետը դիմելու ժողովրդին և հայտարարի այն, ինչը տեղի է ունեցել:
Թերթը գրում է, որ գործողությունների նման պլանը մշակվել է վաղուց, սակայն նրանք մասնացել են փորձին առաջին անգամ:
Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 28-ին թագուհին վատ զգալու պատճառով չէր մասնակցել Լոնդոնում անցկացվող Սուրբ Պողոսի տաճարում Միքայելի ու Գեորգի անվան շքանշանի սահմանման 200-ամյակի կապակցությամբ մատուցված պատարագին:
Եղիսաբեթ 2-րդը ապրիլի 21-ին նշել է ծննդյան 92-ամյակը:
Հարակից հրապարակումներ`
- Եղիսաբեթ 2-րդ թագուհու նկատմամբ տարիներ առաջ մահափորձ է եղել
- Եղիսաբեթ 2-րդը պատմել է թագի ծանրության մասին
- Եղիսաբեթ II թագուհին և արքայազն Ֆիլիպը նշում են պլատինե հարսանիքը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում