Հերթական 25% CASHBACK ակցիան՝ Կոնվերս բանկի 25-ամյակի կապակցությամբ
Կոնվերս Բանկը՝ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ համագործակցության շրջանակներում, հայտարարում է «Արգենտինական գինու շաբաթ» հերթական ակցիան:
Բանկից հայտնում են, գործարկված ակցիայի շրջանակներում՝ հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում , Բանկի գործընկեր ռեստորաններում գնելով արգենտինական Del Fin Del Mundo գինի, անկանխիկ վճարում կատարած հաճախորդները կստանան գումարի 25%-ի չափով CashBack:
Զուգահեռաբար, կկուտակվեն Կոնվերս միավորներ, որոնք հետագայում հնարավոր է բանկի գործընկերային ցանցում փոխանակել արժեքավոր նվերներով:
«Սա այս տարի թվով 4-րդ խոշոր CashBack ակցիան է, որի շրջանակներում՝ 25-ամյակի կապակցությամբ, Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում Հայաստանում աննախադեպ՝ 25 տոկոսի չափով գումարի հետվերադարձ: Գումարի հետվերադարձի ակցիաների շրջանակներում տարեկսզբից հաճախորդներին է վերադարձվել մոտ 10 մլն դրամ»,- ասել են Կոնվերս Բանկում:
Նշվել է նաև, որ առաջիկայում՝ հիմնադրման տարեդարձի կապակցությամբ, Բանկը հանդես կգա նոր շահավետ առաջարկներով: Խոսքը ոչ միայն հաճախորդների խրախուսման ակցիաների, այլև արտոնյալ պայմաններով նոր պրոդուկտների ներդրման մասին է:
25-ամյակի միջոցառումների շրջանակներում Բանկը աջակցում է նաև Երևանում ու մարզերում առողջ ապրելակերպի, նորարարությունների, կրթության խրախուսման տարբեր նախագծերի իրականմանը: Առաջիկա նախագծերից առանձնացվեցին հուլիսի 22-29-ը կայանալիք «Սևան Ստարտ-ափ»-ը, որտեղ Բանկը հանդես է գալիս որպես հովանավոր և մասնակից, ինչպես նաև Հայաստանի տարբեր բնակավայրերում և Արցախում մարզահրապարակների շինարարությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկում ավտովարկավորումը շահավետ է
- Կոնվերս Բանկը՝ Sevan Startup Summit 2018-ի հովանավոր
- Կոնվերս Բանկի աջակցությամբ Վանաձորում ներկայացվել է «Անուշ»-ը
- Կոնվերս բանկն ամփոփել է «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները
- Կոնվերս Բանկը զգալիորեն բարելավել է որոշ վարկերի տրամադրման պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան