Պատերազմի անմիջական վտանգ չկա. Արտակ Դավթյան
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր հայտարարեց, որ իրավիճակը նախիջևանյան ուղղությամբ վերահսկվում է:
«Իրավիճակը վերահսկելի է: Նորմալ աշխատանք է տարվում և անհանգստացնող ոչինչ չկա»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով նախիջևանյան ուղղությամբ իրավիճակին։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում սկսված լայնամասշտաբ զորավարժություններին՝ Դավթյանն ասաց, որ կատարվում է սովորական մարտավարական աշխատանք և առանձնահատուկ ոչինչ չկա. «Իրենց զորավարժություններին մենք հետևում ենք ուի ուշով, պատրաստ ենք ցանկացած իրավիճակի զարգացմանը: Մենք էլ մեր պլանով մեր զորավարժությունն ենք անցկացնելու, իրենք էլ մեզ կհետևեն: Անհանգստանալու որևէ բան չկա»։
Լրագրողների հարցին, թե լարվածության մեծացում ու պատերազմի վտանգ կա՞, ԳՇ պետը պատասխանեց. «Պատերազմի անմիջական վտանգ չկա, սակայն, մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման։ Իսկ այն, որ պատերազմի հավանականություն կա ինչ-որ չափով, դա միշտ էլ հայտարարվել է: Զինված ուժերը ելնում են նրանից, որ ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել»։
Արտակ Դավթյանի խոսքով՝ իրենց գործողություններն ուղղված են նրան, որ կանխեն պատերազմի հնարավոր վերսկսումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան