Արայիկ Հարությունյանը՝ Բակո Սահակյանի խորհրդական
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարարն էր, նա հրաժարական էր ներկայացրել: Օրեր առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանն էլ նշանակվեց Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
Հարակից հրապարակումներ`
- Արշավիր Ղարամյանը՝ ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
- Արայիկ Հարությունյան. Մինչև 2020 թվականը տնտեսական աճի բարձր տեմպն ապահովված է
- Արայիկ Հարությունյան. Ինձ համար մեծ պատիվ կլինի, որ ինձ փոխարիներ Արշավիր Ղարամյանը
- Արայիկ Հարությունյան. Մեր կուսակցությունը նպաստելու է նախագահի նախաձեռնած բարեփոխումներին
- ԱՀ Պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան