Սամպաոլին կլքի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո կկորցնի իր պաշտոնը։ 1/8-ում արգենտինացի ֆուտբոլիստները զիջել են Ֆրանսիայի հավաքականին՝ 3։4 հաշվով և ավարտել իրենց ելույթները առաջնության շրջանակում։
Սամպաոլին հանդիպելու է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահի հետ։ Ռիա նովոստին, հղում անելով TNT-ին, գրում է, որ հանդիպման ժամանակ ասոցիացիայի նախագահը խնդրելու է մարզիչին լքել իր պաշտոնը։ Բայց եթե Սամպաոլին չցանկանա լքել իր պաշտոնը, նա կազատվի աշխատանքից։