«Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի միջոցառումը՝ Եղեգնաձորում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է նոր ծրագիր իրականացումը, որը կրում է «Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» անվանումը: Ծրագրի նպատակներն են՝ ֆուտբոլի զարգացումը հանրակրթական դպրոցներում, ֆուտբոլի մասայականացումը, ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը:
ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ծրագիրն իրականացվելու է Հայաստանի մարզերում 2018թ. հունիսից հոկտեմբեր ամիսներին: Նախատեսվում է, որ ծրագրի մասնակից են դառնալու մոտ 200 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ և 7-13 տարեկան մոտ 2000 երեխա:
Հունիսի 13-ին Գորիսում կայացել է ծրագրի անդրանիկ միջոցառումը, իսկ հունիսի 28-ին ՀՖՖ անձնակազմն անցկացրել է հերթական հանդիպումը Եղեգնաձորում, որին մասնակցել են հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի 20 ուսուցիչ և մոտ 190 երեխա: Անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ, որոնց համար ՀՖՖ տրամադրել էր մարզագույք:
Նախագծի շրջանակներում հաջորդ միջոցառումը նախատեսված է անցկացնել հուլիսի 13-ին Նոյեմբերյանում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան