Արայիկ Հարությունյան. Ուսուցչի հեղինակության վերականգումն ազգային անվտանգության խնդիր է
«Շատերը կարող են տարօրինակ համարել, բայց ես կարծում եմ, ուսուցչի և դպրոցի գործունեությունն ավելի կարևոր է, քան կառավարության գործունեությունը, որովետև ուսուցիչն ամեն օր, ամեն ժամ շփվում է հարյուր հազարավոր քաղաքացիների և աշակերտների հետ»,-ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ դիմելով Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի այս ուսումնական տարվա շրջանավարտներին:
ԿԳ նախարարության փոխանցմամբ, նա շեշտել է, որ նրանք ընտրել են ամենապատասխանատու մասնագիտությունը:
« Ուսուցչի աշխատանքով է պայմանավորված, թե ինչպիսին կլինի նոր Հայաստանը. դպրոցից դուրս կգա ազատ, անկախ, թե՞ կաղապարված քաղաքացի, քննադատող, վերլուծող, թե՞ անգիր անող աշակերտ: Սա նոր Հայաստանի ամենակարևոր խնդիրն է և այս իմաստով, ուսուցչի մասնագիտությունն իսկապես ամենակարևորն է»,-ասել է Հարությունյանը:
Նախարարը մտահոգիչ է համարել, որ կրթության որակի վերաբերյալ դժգոհություններն և քննադատությունները շատ են: Նա վստահեցրել է, որ կրթության որակի բարելավման ուղղությամբ մեծ աշխատանք կա անելու և այս համատեքստում պետք է դրական առաջընթաց արձանագրվի նաև մանկավարժական համալսարանի որակի ցուցանիշներում:
«Մենք համատեղ ուժերով պետք է բարձրացնենք ուսուցչի և մանկավարժական համալսարանի վարկանիշը՝ կրթության մակարդակի, ինչպես նաև ուսուցչի հեղինակության վերականգնումն առանց չափազանցության ազգային անվտանգության խնդիր են»,- շեշտել է նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները