Տոտո Կուտունյոյին շոգի պատճառով տեղափոխել են հիվանդանոց
Տոտո Կուտունյոն ստիպված է եղել չեղարկել Բելգիայում կայանալիք անվճար համերգը։ Նման որոշման պատճառ է դարձել անսպասելի հոսպիտալացումը, գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով La Repubblica-ին։
Ինքը՝ երգիչը, պատմել է, որ իր տկարությունը կապված է շոգի հետ և երկրպագուներին հավաստիացրել, որ իր վիճակը կայուն է։ 74-ամյա Կուտունյոն, վկայակոչելով բժիշկներին, հերքել է բելգիական մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, որ սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Դուրսգրումից հետո նա մտադիր է շարունակել համերգային շրջագայությունը։
Տոտո Կուտունյոն չէր կարողացել երեք համերգ ունենալ իտալական Սերանե քաղաքում կայացած փառատոնում, որտեղ պետք է ներկա գտնվեր որպես պատվավոր հյուր։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան