Պուտինը և Թրամփը Ղրիմի մասին չեն խոսի. Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունների օրակարգում Ղրիմի պատկանելության հարց ներառված չէ, գրում է «Վեստի.ռու»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։
Ավելի վաղ, պատասխանելով Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման ճանաչման հնարավորության մասին հարցին՝ Թրամփն ասել էր՝ «Կտեսնենք»։ Ինչպես հաղորդվել է, Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի կունենա Հելսինկիում՝ հուլիսի 16-ին։
Պեսկովը հիշեցրել է՝ ՌԴ նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ «Ղրիմի հարցը օրակարգում չի կարող լինել և չի լինի, որովհետև Ղրիմը Ռուսաստանի անքակտելի մասն է»։
Նա նշել է, որ այլ հարցերով հնարավոր է երկխոսել և փոխզիջումներ փնտրել։ «Նախագահը մշտապես ընդգծում է, որ ինքը և Ռուսաստանը բաց են երկխոսության և համատեղ փոխզիջումներ փնտրելու համար»,- ասել է Պեսկովը։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփն անհամբերությամբ է սպասում Պուտինի հետ հանդիպմանը
- Հայտնի է Պուտինի ու Թրամփի հանդիպման օրն ու վայրը
- Պուտին-Թրամփ հանդիպման ակնկալիքներն ու անհանգստությունները