Ինչպես է Մոսկվան տոնում հավաքականի հաղթանակը
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նախօրեին Ռուսաստանի հավաքականը 1/8-րդ եզրափակչում անակնկալ հաղթանակ տարավ Իսպանիայի հավաքականի նկատմամբ՝ անցնելով 1/4 եզրափակիչ։
Ռուսները հաղթեցին 11 մետրանոց հարվածների օգնությամբ և հաջորդ փուլում կմրցեն Խորվաթիայի հավաքականի հետ։
Մոսկվայի «Լուժնիկի»-ում խաղի ավարտից հետո մայրաքաղաքի փողոցները ողողվել են ֆուտբոլի երկրպագուներով և ուղղակի մարդկանցով, ովքեր ցնծության մեջ են Ռուսաստանի ազգային հավաքականի հաղթանակից։
Ռուսները սա պատմական իրադարձություն են համարում, քանի որ 1986 թվականից ի վեր Ռուսաստանի ընտրանին Աշխարհի առաջնություններում դուրս չէր եկել խմբային փուլից:
Լուսանկարները՝ «Գազետա.ռու»-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան