
ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական դիրքի այրվելու կադրեր
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրպարակել է ադրբեջանական դիրքի հրդեհի տեսանյութը:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ի երեկոյան ու հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:
ՊՆ-ից երեկ հայտնել էին, որ հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: