Սթոունհենջի շինարարության գաղտնիքը
Բրիտանացի գիտնականները բացատրել են մեգալիթյան խոշոր կառույցի Սթոունհենջի ծագումը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ուսումնասիրությունը հրապարակել է Antiquity ամսագիրը։
Մասնագետները որոշել են կրկին ուսումնասիրել երկրաբան Հերբերտ Թոմասի աշխատանքները, ով առաջին անգամ առաջ է քաշել այն տեսությունը, որ քարերը բերվել են Պրեսելի լեռից։ Այդ վարկածի համաձայն, դրանք բերվել են նավակներով ափի երկայնքով։
Վերլուծելով օրինակները, որոնք հավաքվել էին 1906 թվականին (մինչև Թոմասի ուսումնասիրությունը), գիտնականները վերանայել են այդ տեսությունը։ Նրանց խոսքով, քարերը նախ կենդանիների միջոցով իջեցվել են Մոննոու գետի մոտ, այնուհետև տեղափոխվել Սեվերն գետով կամ Էյվոն գետով ներքև իջեցրել։
Սթոունհենջ մեգալիթյան խոշոր կառույցը գտնվում է Բրիտանիայում՝ Լոնդոնից շուրջ 130 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Սոլսբերի քաղաքի մոտ, Էյվոն գետի ձախ ափին, կառուցվել է մոտավորապես 4000 տարի առաջ։ Ամենածանր քարերը 30-40 տոննա են։ Համալիրի վերջնական նշանակությունը մինչ այժմ անհայտ է։