Սիրիական Ֆալիտա բնակավայր են վերադարձել հարյուրավոր փախստականներ
Հարյուրավոր փախստականներ վերադարձել են Սիրիայի արևմտյան Կալամուն շրջանի Ֆալիտա բնակավայր այն բանից հետո, երբ այդ տարածքն ազատագրվել է գրոհայիններից։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է բնակավայրի ղեկավարը։
Պատերազմի սկզբից «Ջեբհատ-ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչների պատճառով ստիպված տեղի բնակիչները լքել էին իրենց տները։ Տեղի բնակիչները պատմել են, որ իրենք 2013 թվականին ստիպված թողել էին իրենց տները, գնացել Լիբանան։ Նրանք պատմել են նաև, որ ահաբեկիչները ցանկանում էին գյուղում մարդ չմնա, վախեցրել են պատերազմով։
«Երբ մենք հեռացանք գյուղից, ահաբեկիչները գրավեցին մեր տները և գողացան արժեքավոր ամեն ինչ»,- պատմել է տեղի բնակիչներից մեկը։
Միայն վերջին օրերին բնակավայր է վերադարձել շուրջ 200 մարդ։
«Մենք վերադարձողներին ուտելիք ենք տալիս, խմելու ջուր և անկողին, վերականգնում ենք էլեկտրականությունը։ Մինչև պատերազմն այստեղ ապրում էր ավելի քան 17 հազար մարդ, այժմ՝ 5000»,- ասել է բնակավայրի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում ավելի քան 20 հազար մարդ վերադարձել են իրենց տները
- Վերակառուցման աշխատանքներ են սկսվել Սիրիայի Հարասթա քաղաքում
- Սիրիայում ավելացել է իշխանությունների վերահսկողության տակ վերադարձած բնակավայրերի թիվը
- Ասադ. Սիրիայում քաղաքացիական պատերազմ չկա
- Սիրիայում սկսել են վերակառուցել զինյալներից ազատագրված քաղաքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան