Հիվանդանոցից հեռանալու համար ինձ գումար են առաջարկել. «Երևան» ԲԿ-ի գլխավոր բժիշկ
«Ցանկանում եմ իմ նպաստը բերել արդարության վերականգնման համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Տարոն Տոնոյանը՝ հավելելով, որ հիվանդանոցի փակվելու հարցի հանրայնացումը կօգնի 172 հոգանոց բուժանձնակազմ ունեցող հաստատության վերաբացմանը։
«2016 թվականին, երբ հիվանդանոցը փակվեց, ես բառացի ասել եմ, որ գնում է գործընթաց, որ Զորի Բալայանը ցանկանում է խլել հիվանդանոցը, հայտնի, փորձված մեխանիզմներով խլում է հիվանդանոցը, բառիս բուն իմաստով ինձ «քցում են»»,- ասաց նա:
Տոնոյանը նշեց, որ իր և Բալայանների միջև հակամարտությունը սկսվել է դեռևս 2014 թվականիցից, երբ Զորի Բալայանն ու նրա որդին՝ Հայկ Բալայանը, հասկացրել են իրեն, որ պետք է հեռանա, սակայն ինքն ընդդիմացել է։
Բժիշկը նշեց, որ հեռանալու համար իրեն գումար են առաջարկել, սակայն ինքը նրանց եռակի շատ է առաջարկել, որպեսզի հեռանան:
«Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը նշեց, որ ինքն այնուհետ ցանկացել է «Երևան» ԲԿ-ին շատ մոտ նոր հիվանդանոց կառուցել, սակայն չի կարողացել, քանի որ փորձ է արվում կասեցնել շինարարությունը։