+41 աստիճան շոգն ու առանց ծածկ մնացած կանգառը
Պռոշյան փողոցում հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառում կանգառասրահ ու ծածկ չկա: Քաղաքացիները դժգոհում են՝ մոտակայքում մի ծառ էլ չի մնացել, որ մարդիկ պատսպարվեն ստվերում:
«Կանգառը հենց կառավարական դաչանների ուղղությամբ է: Ոչ մեկի մտքով չի անցնում, մի ծածկ անեն: Ամեն օր հայտարարում են՝ արևի ուղիղ ճառագայթներից պետք է խուսափել, բայց էդ ուղղությամբ ոչ մի քայլ չեն անում: Պաշտոնյաները հով տներից դուրս են գալիս, զովացրած մեքենաները նստում, հով տեղում աշխատում, իրենց շատ հետաքրքի՞ր է, որ ես ու ինձ նման էլի քաղաքացիներ կարող են արևից ուշաթափվել»,-Panorama.am-ին պատմեց խմբագրություն զանգահարած քաղաքացին:
Նկատենք, որ աշխարհի տարբեր շոգ քաղաքներում կանգառասրահներում դեռ մի քանի տարի առաջ հովացման համակարգեր են սկսել տեղադրել, ցուրտ երկրներում էլ ձմռան ամիսներին դրանք ջեռուցվում են: Օրինակ, Դուբայից վերադարձածները հիացած պատմում են, որ հասարակական տրանսպորտում, կանգառներում կոնդիցիոներներ են տեղադրված: Այլ քաղաքներում կանգառներ են հասել բարձր տեխնոլոգիաները:
Մինչդեռ Երևանում շատ կանգառներ դեռ ծածկ չունեն, ու այս պարագայում անիմաստ է դառնում խոսել հասարակական տրանսպորտում հովացման համակարգի առկայության, էլեկտրոնային չվացուցակների, կանգառներում էլ Wi-fi-ի ու այլ «շքեղությունների» մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին