Բացահայտվել է նոր iPhone-ների դիզայնը
Համացանցում հայտնվել է նոր iPhone-ի մակետով տեսանյութ, որը ներկայացվելու է այս տարվա աշնանը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նյութը հրապարակել է 9to5mac պորտալը։
Լուրերի համաձայն, Apple թողարկելու է iPhone-ի երեք նոր մոդել, որոնք արտաքինով հիշեցնելու են iPhone X-ը։ Դրանք կստանան առանց շրջանակի էկրաններ վերևի մասում կտրվածքով և Face ID աջակցությամբ: Դրանցից երկուսը կստանան OLED դիսփլեյներ 5,8-ը 6,5 դյույմ չափով, իսկ երրորդը՝ կունենա 6,1 դյույմանոց LCD մատրիցա։
Չափսերով ամենամեծ մոդելը կհամապատասխանի iPhone 8 Plus-ին։ 6,1 դույմանոց էկրանով սմարթֆոնը կլինի ամենաէժանը և կարժենա մոտ 700 դոլար: