«Փխրուն» թեմաներ՝ անձնականից մինչև քաղաքական
Հուլիսի 10-15-ը «Ոսկե ծիրան» միջազգային 15-րդ կինոփառատոնի շրջանակներում Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում տեղի է ունենալու «Փխրուն» խմբակային ցուցահանդեսը (վիդեոարտ / ինստալյացիա / փերֆորմանս)։
«Ոսկե ծիրանի» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ցուցահանդեսն անդրադարձ է վերջերս Հայաստանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական փոփոխություններին, ինչպես նաև ազատ ու անկեղծ մտորումներ ուժի և իշխանության բնույթի վերաբերյալ:
Փխրունություն թեման համախմբել է տարբեր ազգության արվեստագետների շոշափելու թեմաներ՝ անձնականից մինչև քաղաքական (պատերազմ, սեր, իշխանություն, տագնապ, վախ, հեղափոխություն, անտարբերություն, սեռականություն): Մասնակցում են արվեստագետներ Հայաստանից, Թաիվանից, Իսպանիայից, Չինաստանից, Նորվեգիայից, Թուրքիայից, Չեխիայի Հանրապետությունից, Իտալիայից, ինչպես նաև սփյուռքից (ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա, Եգիպտոս, Իսրայել և այլն):
Ցուցահանդեսն իրականացվում է Երիտասարդական Կինոալիքի և artesson-ի համագործակցությամբ:
Համադրողներն են Թերեզա Դավթյան, Էլլա Կանեգարիան, նախագծի համակարգողն է Վահագն Խաչատրյանը։
Ցուցահանդեսի մասնակիցներն են՝ Արտակ Գևորգյան, Լուսինե Ղուկասյան, Գոհար Մարտիրոսյան, Ալիս Ստեփանյան, Գոհար Սարգսյան, Թերեզա Լեունգ, Բեգոնա Սանտիագո, Վլադիմիր Թըրներ, Վալենթինա Մազ, Նարինե Վարդանյան (Narnur), Սամվել Սաղաթելյան, Ռուզան Պետրոսյան, Քամի Աբրահամյան, Կիարա Մացոքի, Հրայր Հրատչյան, Քրիստիան Լիեն, Լիաննա Մկրտչյան, Գիլիերմո Գոմո, Մանե Մաթևոսսյան, Ազնիվ Թադևոսյան, Սու- Չեն-Հանգ, Հրաչյա Վարդանյան, Լևոն Ֆլջյան, Վանանե Բորյան, Ռիկարդո Մատլակաս, Էմրահ Կարակուրում, Մարիա Մկրտչյան, Գրիգոր Խաչատրյան, Գայանե Վան Երկանյան։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրն է Դարեն Արոնոֆսկին
- Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը
- Օսկարակիր Ասղար Ֆարհադին կգլխավորի «Ոսկե ծիրան»-ի խաղարկային ժյուրին
- «Ոսկե ծիրան 2018»-ին կտեսնեք մարդկանց, ում երազել եք տեսնել. Հարություն Խաչատրյան